ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2010 թվականի N 1651-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1607-Ն որոշման N 2 հավելվածի համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից ձեռք բերվելիք գույքից` համաձայն հավելվածի, նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի գործունեությանն աջակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1607-Ն որոշման N 2 հավելվածում նշված գույքի ձեռքբերումից հետո տասնօրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1651-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1607-Ն որոշման N 2 հավելվածի համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից ձեռք բերվելիք գույքից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմին նվիրաբերվող գույքի
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը
1. Համակարգիչ լրակազմ 8
2. Տպիչ սարք հատ 8
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան