Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) առաջին պարբերության «երեք» բառը փոխարինել «հինգ աշխատանքային» բառերով.
2) երրորդ պարբերությունը «ապա» բառից հետո լրացնել «հայտատուն համարվում է լիցենզավորված սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ» բառերով, իսկ «, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով» բառերը հանել: