Հոդված 9. Անցումային դրույթներ
Հոդված 9. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործողության մեջ են գտնվել և սույն օրենքով տվյալ գործունեության տեսակները համախմբվել են մեկ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակում, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ենթակա են վերաձևակերպման:
Սույն մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն պարբերությունում նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում լիազոր մարմինը լիցենզիաների գործողությունը դադարեցնելու հայցով դիմում է դատարան:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ կետով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի լիցենզավորումը, մինչև օրենքով սահմանված կարգով որակավորման քննությունների անցկացման կարգը և ծրագիրը հաստատելը, իրականացվում է առանց այդ պահանջի ապահովման:
3. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որակավորման քննությունների անցկացման կարգերի և ծրագրերի հաստատելը, օրենքով սահմանված կարգով սույն օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար տրված լիցենզիաները գործում են սույն օրենքի պահանջների պահպանմամբ:
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար նոր պայմաններ և պահանջներ առաջանալու դեպքում տրամադրված լիցենզիաները ենթակա են վերաձևակերպման` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:
Սույն մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն մասում նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիաների գործողությունը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-227-Ն