Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի հավելված 1-ի 8.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.4. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով oրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա` գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարը կարող է արձանագրվել առանց ուսումնասիրության և հարկ վճարողի դիմումի համաձայն ուղղվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների մարմանը և (կամ) վերադարձվել, եթե հարկ վճարողը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան, ռիսկային չի համարվում: 2011-2012 թվականներին ռիսկային չհամարվող հարկ վճարողներին ավելացված արժեքի և ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցվում և (կամ) վերադարձվում են, եթե հաշվետու ամսվա արդյունքներով (կամ հաշվետու եռամսյակի համար ամսական հաշվարկով) հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հանրագումարը, իսկ ակցիզային հարկ չվճարողների համար` ավելացված արժեքի հարկի գումարը 2011 թվականին չի գերազանցում 5 միլիոն դրամը, իսկ 2012 թվականին` 10 միլիոն դրամը:
Ռիսկային համարվող հարկ վճարողների, ինչպես նաև սույն կետի առաջին պարբերությունով սահմանված գումարները գերազանցվելու դեպքերում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով oրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարներն արձանագրվում են ուսումնասիրությամբ:
Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով oրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա` գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարների հիմնավորվածությունն արձանագրվում է սույն կարգի 6.1-րդ կետի «դ» ենթակետում նշված ստուգումներով (այսուհետ` ստուգում): Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրություն կամ ստուգում անցկացվում է նաև սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերում:»: