Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 24.

Հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային oրենսդրությամբ սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` վճարման ենթակա հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15 օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային տեսչություն ներկայացնելու պահից կամ տվյալ հարկատեսակի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։