Հոդված 1
Հոդված 1.
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-րդ հոդվածով սահմանված եղանակով և ժամկետներում հաշվետվությունը (հայտարարագիրը) հարկային մարմին չներկայացնելու դեպքերում կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Հարկերի մասին» օրենքի 24-րդ հոդվածով և սույն հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանված դրույթները:»: