Հոդված 19
Հոդված 19.
Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում`
1) ԱԱՀ վճարող չհանդիսացող անձանց կողմից.
2) այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք օրենքով ազատված են ԱԱՀ-ից.
3) սույն օրենքի համաձայն հարկման օբյեկտ չհանդիսացող կամ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) համար.
4) այն գործարքների մասով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը (ներառյալ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքները).
5) այն գործարքների մասով, որոնք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն, ազատվում են ԱԱՀ-ից.
6) (6-րդ կետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-192-Ն)
Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում` բեռնաառաքման) և վճարային փաստաթղթեր:
(19-րդ հոդվածը լրաց. 29.10.09 ՀՕ-203-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-192-Ն)