ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
20 դեկտեմբերի 2010 թ.
ք. Երևան N 452-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 20.12.2010թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 09.12.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Մարշալ Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0736 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Կա Էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊԸ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0729 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● «Երիցուկ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Ա. Խաչատրյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(20.12.2010թ. հր. 452 -Լ)
Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործու-նեության իրակա-նացման վայրը Գործո-ղության ժամկետը Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-թյուններ
1 «Կա Էն Ֆորեվեր Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան, Օրբելու 4շ.,բն. 26 ԱԳ0729 14.12.07թ. 00253843 725 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով
2 «Մարշալ Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան, Աբովյան 34ա, բն. 33 ԱԳ0736 28.12.07թ. 01561851 732 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Դադարեցվել է դիմումի համաձայն
3 «Երիցուկ» ՍՊԸ Ք. Աբովյան,
3-րդ մ/շ, 10ա շենք ԱԳ0937 20.12.10թ. 03501587 932 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկետ Լիցենզիայի տրամադրում