ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2010 թվականի N 1165-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՒՄԲ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կազմակերպած դասընթացներին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունվարի 9-21-ը Սինգապուրի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների աշխատողների խումբ` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ խմբի անդամների` Սինգապուրի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների աշխատողների խմբի` Սինգապուրի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 27-ի N 1165-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-21-Ը ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՄԲԻ
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (խմբի ղեկավար)
Վ. Ջիլավյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ս. Ավետիսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ա. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
Լ. Հունանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Ա. Մարգարյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ
Գ. Մայիլյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ
Մ. Ապրեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ
Կ. Թամազյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ
Ա. Այվազյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
Ա. Տիգրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ
Ա. Զոհրաբյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ
Մ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրաինտեգրման և զարգացման բաժնի պետ
Ն. Մանուչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Է. Մաթևոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության նպատակային ծրագրերի մշակման բաժնի պետ
Լ. Դոխիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետի տեղակալ
Հ. Սաֆարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության առաջատար մասնագետ
Ռ. Ստեփանյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության հաշվառման և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ
Ն. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության առաջին կարգի մասնագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան