Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԵՎ ՅՈՒ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2010 թվականի N 1170-Ա

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԵՎ ՅՈՒ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Սլովակիայի Հանրապետության Տռնավայի նահանգապետի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի միջև 2009 թվականի ապրիլի 24-ին կնքված երկկողմ համաձայնագրի շրջանակներում հետագա համագործակցության աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յու. Մանվելյանի` 2010 թվականի դեկտեմբերի 15-20-ը Սլովակիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Սլովակիայի Հանրապետության գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։