Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի նախավերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքի 3 հոդվածին համապատասխան` ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող համարելուց դադարելու օրվա դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի և հաշվի առած ԱԱՀ վճարող համարվելու վերջին հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկների արդյունքը) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման և վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին: Արտադրության և շրջանառության ծախսերին վերագրված գումարի մեծության վերաբերյալ հարկ վճարողը ԱԱՀ վճարող համարվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հարկային մարմնին: Նշված ժամկետում գրավոր տեղեկացում չստանալու դեպքում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հարկային մարմնի կողմից հանվում է հաշվառումից` մինչև ԱԱՀ-ի դեբետային մնացորդի նվազեցման ենթակա գումարի մեծության հիմնավորումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։