Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2018-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 11.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված նաև այն դեպքերում, երբ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

Սույն օրենքի, հարկային հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և այլ իրավական ակտերի իմաստով իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ, հինգերորդ պարբերություններով, 3-րդ մասի առաջին պարբերությամբ, 4-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված դեպքերում հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ` հիմք ընդունելով երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները: Սույն հոդվածով սահմանված հիմքերով ընդունված հարկային մարմնի ղեկավարի որոշումը չեղյալ կարող է համարվել միայն դատարանի վճռով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։