Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 8-րդ բաժնի 8.1-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.1. Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում բազային տուրքի
10-ապատիկի չափով
8.2. Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում բազային տուրքի
15-ապատիկի չափով
8.3. Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում բազային տուրքի
25-ապատիկի չափով
8.4. Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում բազային տուրքի
25-ապատիկի չափով».
2) 10-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«10. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ
10.1. մաքսային պահեստներում և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության համար` այդ թվում`
10.1.1. մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
10.1.2. ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության համար` տարեկան բազային տուրքի
2000-ապատիկի չափով
10.2. անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
10.3. մաքսային փոխադրողի գործունեության համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
10.4. մաքսային հսկողության տարածքների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
10.5. ազատ տնտեսական գոտիների կազմակերպման և շահագործման համար` այդ թվում`
10.5.1. ազատ տնտեսական գոտիների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի
3000-ապատիկի չափով
10.5.2. ազատ տնտեսական գոտիների շահագործման համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով».
3) 11-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ օԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
11.1. միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.2. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.3. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.4. միջուկային տեղակայանքների նախագծման համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.5. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.6. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.7. միջուկային տեղակայանքների կառուցման համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.8. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.9. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների
կառուցման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.10. միջուկային տեղակայանքների շահագործման համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.11. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.12. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.13. միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.14. ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.15. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.16. միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման համար` տարեկան բազային տուրքի
20-ապատիկի չափով
11.17. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ արտահանման համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.18. ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.19. միջուկային նյութերի օգտագործման համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.20. միջուկային նյութերի փոխադրման համար`
տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.21. միջուկային նյութերի պահեստավորման համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.22. միջուկային նյութերի արտադրության համար` տարեկան բազային տուրքի
2000-ապատիկի չափով
11.23. ռադիոակտիվ նյութերի արտադրության կամ օգտագործման կամ փոխադրման կամ պահեստավորման համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.24. ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրության կամ օգտագործման կամ վերանորոգման կամ մոնտաժման և կարգաբերման կամ փոխադրման համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.25. գեներացնող ճառագայթման աղբյուրների բազային տուրքի օգտագործման կամ կարգաբերման համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.26. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման համար` տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.27. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման համար` տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.28. միջուկային տեղակայանքների և միջուկային
բազային տուրքի նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.29. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.30. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
11.31. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.32. ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով».
4) 16-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
16.1. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար` տարեկան բազային տուրքի
200-ապատիկի չափով
16.2. Շինարարության իրականացման համար` տարեկան բազային տուրքի
400-ապատիկի չափով
16.3. Շինարարության որակի տեխնիկական հսկողության համար` տարեկան բազային տուրքի
250-ապատիկի չափով
16.4. Ինժեներական հետազննման համար` տարեկան բազային տուրքի
50- ապատիկի չափով
16.5. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով».
5) 18-րդ բաժնի 18.12* կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«18.12. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց
պրեկուրսորների`
- արտադրություն` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
- արտահանում, ներմուծում կամ մեծածախ առևտուր` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով»: