Հոդված 10
Հոդված 10.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.4-րդ հոդվածով.
«Հոդված 36.4. Երաշխիքային ֆոնդի եկամուտները
1. Շահութահարկի վճարումից ազատվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Երաշխիքային ֆոնդը` հետևյալ եկամուտների մասով.
ա. կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարված պարբերական և միանվագ երաշխիքային վճարների.
բ. Երաշխիքային ֆոնդի կողմից մասնակիցներին հատուցված և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա դրանցից ստացված գումարների.
գ. կատարված ներդրումներից ստացված եկամուտների:»: