Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 61. Ներդրումային ծառայությունների և ոչ հիմնական ծառայությունների մատուցման սահմանափակումները
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է նախատեսել սահմանափակումներ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներդրումային ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար կամ սահմանել դրանց մատուցման հատուկ կարգ:
2. Ներդրումային ֆոնդի կառավարիչները կարող են մատուցել միայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ներդրումային ծառայություններ և ոչ հիմնական ծառայություններ:»: