Հոդված 1
Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 8-րդ մասում`
1) առաջին նախադասությունը «նախատեսված ֆոնդի» բառերից հետո լրացնել «(այսուհետ` ֆոնդ)» բառերով.
2) երկրորդ նախադասությունը «քաղաքացիական օրենսգրքով» բառերից հետո լրացնել «կամ այլ օրենքներով» բառերով: