Հոդված 1
Հոդված 1.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» կետով.
«զ. 1) ներդրումային ֆոնդի կառավարչի.».
2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «ներդրումային ընկերություն» և «ներդրումային ընկերությունը» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, ներդրումային ֆոնդի կառավարիչ» և «, ներդրումային ֆոնդի կառավարիչը» բառերով.
3) 2-րդ մասի «բարեգործական, ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների» բառերը փոխարինել «բարեգործական հիմնադրամների, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի» բառերով.
4) 5-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով: