Հոդված 1
Հոդված 1.
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասում`
1) «կամավոր» բառից հետո լրացնել «կուտակային» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընկերությունները կարող են իրականացնել միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «սահմանված կենսաթոշակներ» սխեմայով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն:»: