Հոդված 40. Դատախազության աշխատողների նյութական և սոցիալական ապահովությունը
Հոդված 40. Դատախազության աշխատողների նյութական և սոցիալական ապահովությունը
Դատախազների և քննիչների աշխատավարձը բաղկացած է աշխատավարձի պաշտոնեական դրույքից, որակավորման դասի, երկարամյա ծառայության և գիտական աստիճանի համար տրվող դրամական հավելավճարներից:
Գլխավոր դատախազի աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալների և Երևան քաղաքի դատախազի աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի աշխատավարձի դրույքաչափի 90 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների պետերինը և Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներինը` 80 տոկոսի չափով, նրանց տեղակալներինը և Հայաստանի Հանրապետության դատախազության բաժինների պետերինը` 70 տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների դատախազների և քննիչների աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների աշխատավարձի դրույքաչափի 60 տոկոսի չափով, իսկ մարզերի, համայնքների, զինվորական կայազորների դատախազների օգնականներինը և այդ դատախազությունների քննիչներինը` 50 տոկոսի չափով:
Դասային աստիճանի համար տրվող հավելավճարներն են`
դասային աստիճան հավելավճարի չափը
(նվազագույն ամսական աշխատավարձով)
Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդական 15
արդարադատության առաջին դասի պետական խորհրդական 14
արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական 13
արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական 12
արդարադատության առաջին դասի խորհրդական 11
արդարադատության երկրորդ դասի խորհրդական 10
արդարադատության երրորդ դասի խորհրդական 9
առաջին դասի իրավաբան 8
երկրորդ դասի իրավաբան 7
երրորդ դասի իրավաբան 6:
Երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարներն են`
դատախազությունում ծառայության ժամկետը հավելավճարի չափը
(պաշտոնեական դրույքի տոկոսներով)
1-ից մինչև 3 տարի
3-ից մինչև 5 տարի
5-ից մինչև 10 տարի
10-ից մինչև 15 տարի
15-ից մինչև 20 տարի 5
10
20
30
40:
20 տարվա ծառայությունից հետո յուրաքանչյուր տարի հավելավճարի չափն աճում է մեկ տոկոսով, սակայն դրա ընդհանուր չափը չի կարող 50 տոկոսից ավելի լինել:
Դատախազների և քննիչների թոշակավորումն իրականացվում է ներքին գործերի մարմիններում ծառայություն անցնող ղեկավար կազմի անձանց համար կիրառվող պայմաններով, նորմերով և կարգով: Դատախազներին և քննիչներին աշխատանքային ստաժի կամ հաշմանդամության, ինչպես նաև առողջության կամ հաստիքային փոփոխությունների կապակցությամբ կենսաթոշակի ուղարկելու դեպքում վճարվում է միանվագ նպաստ հետևյալ կարգով`
10 տարուց պակաս աշխատանքային ստաժի դեպքում` 12 ամսվա աշխատավարձի չափով.
10-20 տարի աշխատանքային ստաժի դեպքում` 18 ամսվա աշխատավարձի չափով.
20 տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում` 24 ամսվա աշխատավարձի չափով:
Դատախազներին և քննիչներին աշխատանքից հեռացնելու դեպքում միանվագ նպաստ չի վճարվում:
Դատախազները և քննիչները ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ծառայողական վկայականը ներկայացնելով, անվճար օգտվում են հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներից (բացի տաքսի ավտոմեքենայից):
Դատախազներին և քննիչներին այլ բնակավայր մշտական աշխատանքի նշանակելիս տրվում է իրենց և իրենց ընտանիքների անդամների տեղափոխման հետ կապված ծախսերի հատուցում:
Դատախազին կամ քննիչին պաշտոնում նշանակելուց հետո տարածքային կառավարման մարմինները մեկ ամսվա ընթացքում պարտավոր են ապահովել նրան բարեկարգ բնակելի տարածությունով, եթե նա ունի դրա կարիքը:
Դատախազները և քննիչներն ապահովվում են անվճար համազգեստով: Համազգեստի նկարագրությունը և հատկացման կարգը գլխավոր դատախազի ներկայացմամբ որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(40-րդ հոդվածը խմբ. 20.02.01 ՀՕ-147)