Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՋԵՐՄՈՒԿԻ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ, ԱՇՏԱՐԱԿԻ, ԳՈՐԻՍԻ, ՎԱՅՔԻ, ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻ ՈՒ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-01-08-ից մինչև 2012-08-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-08-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2009 թվականի N 728-Ն

ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՋԵՐՄՈՒԿԻ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ, ԱՇՏԱՐԱԿԻ, ԳՈՐԻՍԻ, ՎԱՅՔԻ, ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻ ՈՒ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 09.09.10 N 1177-Ն, 04.11.10 N 1723-Ն)

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1500-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 3 հավելվածի.

4) Ջերմուկի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 4 հավելվածի.

5) Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 5 հավելվածի.

6) Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 7 հավելվածի.

8) Տաթևի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 8 հավելվածի.

9) Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 9 հավելվածի.

10) Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 9.1 հավելվածի.

11) Շինուհայրի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքը՝ համաձայն N 11 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 09.09.10 N 1177-Ն, 04.11.10 N 1723-Ն)

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումները՝ համաձայն N 10 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հուլիսի 7

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1411-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1410-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ

(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՏաթԵՎի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

Հալիձոր գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ

(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 9.1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե Ր

քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման

NN ը/կ Բնակավայրը (համայնքը) Հատուկ կարգավորման օբյեկտի (օբյեկտի) բնութագիրը Տարածքը (հա) Հատուկ կարգավորման նպատակը Հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և քաղաքաշինական պլանավորման միջոցառումները

1 2 3 4 5 6

քաղ. Գյումրի Ներառում է՝

1.2.3-«Կումայրի» արգելոցի պահպանման գոտիները

4.5.6-համաքաղաքային

կանաչ գոտիները

7-տեխնոպարկի գոտին

8-ազատ տնտեսական գոտին

9-շրջանցող ավտոմայրուղու գոտին

10-«Մուշ-2» բնակելի թաղամասը 7888.0 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում, պահպանում և զարգացում գոտևորման ու կառուցապատման նախագծեր և քաղաքաշինական հայեցակարգեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

3894.0 2976.0

50.0

548.0

420.0

49.3

2. քաղ. Վանաձոր ներառում է` 232.3 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

կենտրոնական գոտին

տուրիզմի և հանգստի գոտին

ձմեռային հանգստի գոտին

128.2

84.1

20.0

3. քաղ. Դիլիջան ներառում է` 617.2 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, քաղաքաշինական միջավայրի վերականգնում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրություն

1- հարավային գոտին (հատվածը)

2- կենտրոնական գոտին

3- արևմտյան գոտին

4- հարավ-արևմտյան գոտին

5- հարավ-արևելյան գոտին 6- արևելյան գոտին

64.0

64.0

26.6

26.6

210.0

226.0

4. քաղ. Ջերմուկ ներառում է`

●Կեչուտի ջրամբարի գոտին

●Արփա գետի կիրճի ամբողջ երկարությամբ ձգվող ռեկրեացիոն գոտին

●Ջերմուկ բնակավայրը բնակավայրը շրջապատող բնական լանդշաֆտը

2048.18 բնակավայրի կայուն զարգացում, զբոսաշրջության, հանգստի և բուժման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

5. քաղ. Վաղարշապատ ներառում է`

●պատմամշակութային հուշարձանների պահպանության և կառուցապատման կարգավորման գոտին ●միջպետական ավտոմայրուղու գոտին ●«Զվարթնոց» համալիրի գոտին 316.0 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, կառուցապատման կանոնակարգում, տուրիզմի զարգացման ենթակառուցվածքների ստեղծում քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

227.0

71.0

18.0

6. քաղ. Աշտարակ ներառում է՝

Քասախ գետի կիրճը և քաղաքի կենտրոնական գոտին 368.0 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

7. քաղ. Գորիս ներառում է՝

● քաղաքի ատմական կենտրոնը

● քաղաքի հարավ-արևելյան հատվածի երեք բնակելի թաղամասերը

●Վարարակն գետի հովիտը «Թոզ-կապ» թաղամասը

Երևան-Գորիս միջպետական ավտոմայրուղին Տաթևի վանական համալիրին միացնող ավտոճանապարհին հարող տարածքը 403.5

որից`

287.0

116.5 բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն

8. Տաթևի համայնք ներառում է՝

● բնակավայրի զարգացման, պատմաճարտարապետական հուշարձանների (այդ թվում` Տաթևի համալիր) և շրջակա լանդշաֆտի պահպանման և տուրիստական գոտիները

● պատմաճարտարապետական հուշարձանների («Տաթևի մեծ անապատ» վանական համալիր, «սատանի կամուրջ», Ցաքութի եկեղեցի) և շրջակա լանդշաֆտի պահպանման գոտիները

● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարողտարածքները 435.0 որից՝ 269.0

126.0

40.0 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն

9. Հալիձորի

համայնք ●ներառում է՝

բնակավայրից հյուսիս գտնվող սարավանդի գյուղատնտեսական հողատարածքները

●Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները 326.2

300.0

26.2 բնական լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում տարածքի գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր

10. քաղ. Վայք ներառում է.

● Պասկևիչի կամրջին հարակից տարածքը

● Երևան - Մեղրի միջպետական ավտոմայրուղուց դեպի Արփայի կիրճ և կիրճին հարող բարձրադիր գոտին 7.8 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում, կառուցապատման կանոնակարգում գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր

11. գյուղ Շինուհայր ներառում է՝

● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները 51.7 բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում գոտևորման և կառուցապատ-ման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն

(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն, փոփ. 04.11.10 N 1410-Ն, խմբ. 04.11.10 N 1411-Ն, խմբ., լրաց. 04.11.10 N 1723-Ն)

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՇԻՆՈՒՀԱՅՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ`

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

(Հավելվածը լրաց. 04.11.10 N 1723-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Ծանոթագրություն. Հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում գործում են մինչև այդ մշակված և այդ տարածքներն ընդգրկող գոտևորման նախագծերը:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։