Հոդված 12
Հոդված 12
18-րդ հոդվածը («Կենսաթոշակները») շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԸ
1. 19-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանմամբ՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին նախկինում կատարած վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և այլ նմանատիպ վարձատրությունը և անուիտետը հարկվում են միայն այդ Պետությունում:
2. Չնայած 1-ին կետի դրույթներին` վճարված կենսաթոշակները և Պայմանավորվող պետության սոցիալական ապահովման համակարգի մաս կազմող պետական ծրագրով կատարված նմանատիպ այլ վարձատրությունը հարկվում են միայն այդ Պետությունում:
3. «Անուիտետ» տերմինը նշանակում է` սահմանված գումար, որը հաստատված ժամկետներում պարբերաբար ենթակա է վճարման ամբողջ կյանքի ընթացքում կամ որոշված և հաստատված ժամանակահատվածում` դրամով կամ դրամական արժեքով համարժեք և ամբողջական փոխհատուցման դիմաց վճարումներ կատարելու պարտավորության համապատասխան:»: