Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Սույն Արձանագրությունը վավերացվում է, և Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը մյուսին գրավոր ծանուցում է Արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին:

2. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում 1-ին կետում նշված ծանուցումներից վերջինն ստանալու օրվանից և կազմում է Համաձայնագրի անբաժանելի մասը:

3. Սույն Արձանագրությունը տարածվում է եկամտի և գույքի վրա` Արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող հարկային տարում:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Սոֆիա քաղաքում 2008 թվականի դեկտեմբերի 10-ին, երկու բնօրինակով` հայերենով, բուլղարերենով և անգլերենով. բոլոր տեքստերը հավասարազոր են: Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2010թ. նոյեմբերի 16-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։