Հոդված 4
Հոդված 4
4-րդ հոդվածում («Ռեզիդենտը») 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որն այդ Պետության օրենքների համաձայն` ենթակա է հարկման իր գտնվելու (բնակության վայրի), ռեզիդենտության, գրանցման վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափորոշիչի հիման վրա: Այնուամենայնիվ, այս տերմինը չի ներառում որևէ անձի, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացած եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի համար:»: