Հոդված 8
Հոդված 8
12-րդ հոդվածում («Ռոյալթի») 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Այնուամենայնիվ, այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ, այդ Պետության օրենքների համաձայն, այդ ռոյալթին առաջանում է. բայց եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի.
ա) ռոյալթիի համախառն գումարի 5%-ը` ստացված որպես փոխհատուցում գրական, գեղարվեստական կամ գիտական ցանկացած ստեղծագործության, ներառյալ կինոժապավենների, կամ հեռուստառադիոհեռարձակման համար նախատեսված տեսաժապավենների կամ ձայներիզների հեղինակային իրավունքի, օգտագործելու կամ օգտագործելու համար իրավունքի տրամադրման դիմաց.
բ) ռոյալթիի համախառն գումարի 10%-ը` մյուս բոլոր դեպքերում»: