Անցնել բովանդակությանը

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

գործել է մինչև 2018-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Սույն օրենքը կարգավորում է պետական, հասարակական և մյուս մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից քաղաքացիների և իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց առաջարկությունները, դիմումները և բողոքներն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում քննարկելու, քաղաքացիների, իրավաբանական անձանց իրավունքների և օրենքով պաշտպանվող շահերի խախտման փաստերին արձագանքելու և այդ խախտումները վերացնելու ու կանխելու առնչությամբ ծագող հարաբերությունները:

Սույն օրենքը չի տարածվում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման այն կարգի վրա, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության, աշխատանքային և այլ օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։