Հոդված 9. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման սահմանված կարգի խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Զրպարտչական նպատակներով, ինչպես նաև անձի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկություններ կամ արտահայտություններ բովանդակող` քաղաքացու դիմում կամ բողոք տալն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: