Հոդված 12
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են դրա ուժի մեջ մտնելու համար իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հինգ տարիների համար մինչև Պայմանավորվող կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցման միջոցով չեղյալ հայտարարի այն ընթացիկ հնգամյա ժամանակահատվածը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ:
Սույն Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու դեպքում դրա դրույթները պետք է կիրառվեն Համաձայնագրի շրջանակներում նախաձեռնված և ընթացքում գտնվող որևէ փոխանակման ծրագրի, պայմանավորվածության կամ նախագծի նկատմամբ մինչև դրանց ավարտը:
Կատարված է Երևանում 2009թ. մայիսի 22-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, խորվաթերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2009թ. դեկտեմբերի 16-ին