Հոդված 2
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը պետք է մշակույթի և արվեստի բնագավառում խրախուսեն համագործակցության տարբեր ձևեր.
ա) մասնագիտական և հատուկ գրականության թարգմանության բնագավառում համագործակցություն.
բ) շահագրգիռ գործընկերների միջև արվեստի և մշակույթի բնագավառի գրքերի, վավերագրերի և այլ հրապարակումների փոխանակում.
գ) մշակութային հաստատությունների` թանգարանների, պատկերասրահների, թատրոնների, գրադարանների, երաժշտական և համանման գործունեությամբ զբաղվող այլ հաստատությունների կողմից նախատեսված ցուցահանդեսների, համերգների և այլ գեղարվեստական ներկայացումների կազմակերպում.
դ) թատերական, գրականության, ֆիլմերի և թանգարանային գործի, կերպարվեստի, արխիվային գործի, ճարտարապետական և մշակութային ժառանգության պահպանության բնագավառներում տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև վերը նշված բնագավառների փորձագետների անմիջական կապերի ապահովում.
ե) մշակութային սեփականության պաշտպանության, պահպանության և վերականգնման հարցերում համագործակցություն.
զ) մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը կամ արտահանումը կանխելու հարցերում համագործակցություն.
է) մշակույթի և արվեստի բնագավառում հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցություն: