Հոդված 9
Հոդված 9
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և կնքվում է անորոշ ժամկետով:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը` իր մտադրության մասին գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին:
Այդ դեպքում Արձանագրությունը դադարեցնում է իր գործողությունը այդ ծանուցումը ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2009_թվականի հոկտեմբերի__16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը վավերական են:
Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում առավելություն ունի ռուսերեն տեքստը:
Հավելված 1
Դաշտի
անվանումը Բովանդակությունը Ծանոթագրություններ
PR __KEY Եզակի բանալի Մաքսային հայտարարագրի համարը և մաքսային հայտարարագրում ապրանքի համարը
G1 Տեղափոխման ուղղությունը (IM/EX) IM- ներմուծում
EX- արտահանում
G8 Ապրանք ստացողը
G8_Adres Ստացողի հասցեն
G2 Ապրանք առաքողը
G2_Adres Առաքողի հասցեն
G15* Առաքման երկրի ծածկագիրը
G17** Նշանակման երկրի ծածկագիրը
G11 Առևտուր իրականացնող երկրի ծածկագիրը
G34 Ծագման երկրի ծածկագիրը
G33 Ապրանքի ծածկագիրը Ապրանքի ամբողջական (9-նիշ, 10-նիշ) ծածկագիրը
G37_1 Հիմնական մաքսային պայմանակարգի ծածկագիրը
G37_2 Նախորդ մաքսային պայմանակարգի ծածկագիրը
G31 Ապրանքի ամբողջական առևտրային անվանումը` նշված ՊՄՀ-ում
G35 Ապրանքի բրուտտո քաշը, կգ
G38 Ապրանքի նետտո քաշը, կգ
G41 Ապրանքի քանակը լրացուցիչ չափման միավորով
G41A Լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը
G45 Վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով Որոշվում է ազգային բանկի փոխարժեքով` սահմանված ՊՄՀ ձևակերպման օրը
GD1 ՊՄՀ ձևակերպման ամսաթիվը
* Տվյալները կազմվում են այն դեպքում, եթե ապրանքի ծագման, առաքման կամ առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան): Եթե ապրանքի առաքման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (Ուկրաինան) չէ, տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:
** Տվյալները կազմվում են այն դեպքում, եթե ապրանքի նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան): Եթե ապրանքի նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (Ուկրաինան) չէ, բայց առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան), տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:
Ներմուծում/արտահանում
Տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվություն
Դաշտի
անվանումը Բովանդակություն Նշում
PR __KEY Եզակի բանալի Մաքսային հայտարարագրի համարը
G21 Տեղեկություններ տրանսպորտային միջոցի մասին (խողովակաշարի անվանումը, էլեկտրահաղորդակցման գծերը, օդանավի չվերթի համարը, երկաթուղային վագոնի համարը, ճանապարհատրանսպորտային միջոցի գրանցման համարը), որով ապրանքներն արտահանվել են մաքսային տարածքի սահմաններից դուրս (սահմանի վրա տրանսպորտ)
G25 Սահմանի վրա տրանսպորտի տեսակի ծածկագիրը
G44 Տրանսպորտային-ուղեկցող փաստաթղթերի ռեկվիզիտներ
Հավելված 2
Ցուցակ
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության այն անձանց, որոնք լիազորված են իրականացնելու ուղղակի շփումներ
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Միրզոյան Գառնիկ Հայկի
մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ
Մաթևոսյան Վարդան Գալուստի
մաքսային վիճակագրության, վերլուծության և տեղեկատվության բաժնի պետ Ուկրաինայի պետական մաքսային ծառայություն
Օվդիենկո Նատալյա Տրոֆիմի
մաքսային վիճակագրության բաժանմունքի տնօրեն
Լիտվին Սերգեյ Մեչիսլավի
մաքսային վիճակագրության բաժանմունքի տնօրենի տեղակալ և արտաքին առևտրի վիճակագրության վարման և մեթոդաբանության բաժնի պետ
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2010թ. մարտի 9-ին