ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1729-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշմամբ հաստատված դրույքաչափերի «III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի 4-րդ կետի՝
ա. «ա» ենթակետից հանել «չղջիկ` 100 դրամ», «ոզնի` 200 դրամ» տողերը,
բ. «բ» ենթակետից հանել «ցախաքլորաորս` 50000 դրամ», «գիշանգղ` 50000 դրամ», «փասիան` 2000 դրամ», «թուրաջ` 2500 դրամ», «քարադրանմաններ` 200 դրամ», «բվանմաններ` 2000 դրամ» տողերը, նույն ենթակետում «այլ բազեանմաններ» բառերը փոխարինել «այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ», իսկ «այլ տեսակի օձեր» բառերը` «այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) տեսակի օձեր» բառերով,
գ. «գ» ենթակետից հանել «մողես` 200 դրամ» տողը,
դ. «դ» ենթակետից հանել «փոքրասիական տրիտոն (հատ)` 500 դրամ» տողը,
ե. «է» ենթակետից հանել «հաշամ» բառը.
2) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակների` արհեստական և բնական պայմաններում վերարտադրության (բացառությամբ գիտահետազոտական նպատակներով վերաբնակեցման) նպատակներով օգտագործման (հայթայթման) համար`
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`
հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ 2500 դրամ
լայնականջ ոզնի 2500 դրամ
Շելկովնիկովի կուտորա 2500 դրամ
պստիկ սպիտակաատամ 2500 դրամ
հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ 7000 դրամ
Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ 2500 դրամ
գորշ արջ 350000 դրամ
խայտաքիս 10000 դրամ
ջրասամույր 50000 դրամ
անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու) 50000 դրամ
ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ) 800000 դրամ
մանուլ 20000 դրամ
բեզոարյան այծ 500000 դրամ
հայկական մուֆլոն 600000 դրամ
բորենի 100000 դրամ
կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ 300000 դրամ
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`
ցախաքլորաորս 50000 դրամ
գիշանգղ 50000 դրամ
կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ 25000 դրամ
բալոբան, սապսան 75000 դրամ
սպիտակագլուխ անգղ, սև անգղ 25000 դրամ
գառնանգղ (մորուքավոր անգղ) 50000 դրամ
օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե 7500 դրամ
տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ 7000 դրամ
կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե 5000 դրամ
փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ 2500 դրամ
անդրկովկասյան փասիան 5000 դրամ
թուրաջ 5000 դրամ
կտցար-կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր 2500 դրամ
որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ 2000 դրամ
բվեճ 5000 դրամ
թավշաոտ բու 2500 դրամ
սևափոր դռլոն 2000 դրամ
մոխրաայտ սուզակ 2500 դրամ
վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն 20000 դրամ
մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ 7500 դրամ
սև արագիլ 7000 դրամ
տարգալակտուց 10000 դրամ
քաջահավ 7500 դրամ
սովորական ֆլամինգո 20000 դրամ
սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ 5000 դրամ
թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ 20000 դրամ
մարմարյա մրտիմն 7000 դրամ
տուրպան 5000 դրամ
կովկասյան մարեհավ 5000 դրամ
անապատային կաքավ 5000 դրամ
վայրի հնդկահավ (ուլար) 12500 դրամ
մարգահավ, սուլթանական հավ 5000 դրամ
փոքր արոս, մեծ արոս 15000 դրամ
շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ 1500 դրամ
մեծ ժայռային սիտեղ 2000 դրամ
կարմրաթև մագլցող 2000 դրամ
ժայռային դրախտապան 2000 դրամ
խաչկտուց 1500 դրամ
իսպանական ճնճղուկ 1000 դրամ
մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ 15000 դրամ
կանաչ մեղվակեր 2500 դրամ
ներկարար 1500 դրամ
սև փայտփոր 2500 դրամ
դեղնագլուխ խաղտտնիկ 1500 դրամ
կարմրակատար շամփրուկ 1500 դրամ
ալպիական ճայ 2500 դրամ
սպիտակափող սոխակ 1500 դրամ
անապատային խածկտիկ 1500 դրամ
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`
անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ 3000 դրամ
անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես 1500 դրամ
միջերկրածովային կրիա 2000 դրամ
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`
փոքրասիական տրիտոն 1000 դրամ
սիրիական սխտորագորտ 1000 դրամ
ե) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`
հաշամ 2000 դրամ
իշխան 8000 դրամ
Սևանի բեղլու 2500 դրամ
Սևանի կողակ 2000 դրամ
հայկական կարմրակն 1500 դրամ
Քուռի քառթակ 1500 դրամ
առաջավորասիական ծական 1500 դրամ
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունվարի 11
Երևան