Հոդված 9
Հոդված 9
Կոնվենցիայի 29-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«1. 1-ին կետի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ. «Եթե 27-րդ կամ 28-րդ հոդվածին համապատասխան որևէ որոշում չի ընդունվում, կամ 28-րդ հոդվածին համապատասխան որևէ վճիռ չի կայացվում, Պալատը որոշում է կայացնում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատի ընդունելիության մասին և ըստ էության: Ընդունելիության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել առանձին»:
2. 2-րդ կետը լրացվում է հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Գանգատի ընդունելիության մասին որոշումը կայացվում է առանձին, եթե դատարանը բացառության կարգով հակառակը չի որոշում:»:
3. 3-րդ կետը հանվում է: