Հոդված 12
Հոդված 12
Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«3. Դատարանը հայտարարում է անընդունելի 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե նա գտնում է.
ա. որ գանգատն անհամատեղելի է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ, ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում, կամ
բ. որ գանգատարկուն չի կրել ոչ մի էական վնաս` բացառությամբ, եթե Կոնվենցիայով կամ նրա Արձանագրություններով երաշխավորված` մարդու իրավունքների պահպանումը չի պահանջում քննարկել գանգատն ըստ էության, և պայմանով, որ այս հիմքով ոչ մի գործ չի մերժվի, որը պատշաճ կարգով չի քննվել ներպետական դատարանի կողմից:»: