Հոդված 15
Հոդված 15
Կոնվենցիայի 39-րդ հոդվածի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 39. Հաշտության համաձայնություններ
1. Դատավարության ցանկացած պահի դատարանը կարող է իր ծառայությունը տրամադրել գործին առնչվող կողմերին՝ սույն Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով սահմանված` մարդու իրավունքների պահպանման հիման վրա հարցը հաշտության համաձայնությամբ լուծման ապահովելու նպատակով։
2. 1-ին կետում նկարագրված ընթացակարգը գաղտնի է:
3. Հաշտության համաձայնության դեպքում Դատարանը գործը հանում է իր ցուցակից՝ կայացնելով որոշում, որում տրվում է փաստերի և ձեռք բերված լուծման հակիրճ շարադրանքը։
4. Այդ որոշումը փոխանցվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկում է որոշման մեջ ամրագրված հաշտության համաձայնության պայմանները:»: