Հոդված 22
Հոդված 22
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին.
ա. յուրաքանչյուր ստորագրման մասին.
բ. յուրաքանչյուր վավերագիր, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին.
գ. սույն Արձանագրության` 20-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվա մասին, և
դ. սույն Արձանագրությանը վերաբերող յուրաքանչյուր ակտի, ծանուցման և կամ հաղորդման մասին:
Ի վկայումն վերոշարադրյալի` այդ նպատակով պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 2004 թվականի մայիսի 13-ին, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որը ի պահ կհանձնվի Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը վերջինիս հաստատված պատճենները կներկայացնի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության:
Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի 1-ին
__________________
.1ՀՀ արտաքին գործերի նախարարության ծանոթություն. սույն փոփոխությունը կիրառելի չէ Կոնվենցիայի 26-րդ հոդվածի «դ» կետի նկատմամբ, քանի որ հայերենը չունի «;» կետադրական նշանը, և Կոնվենցիայի 26-րդ հոդվածի «դ» կետում «և» շաղկապը արտահայտված է ստորակետով /էջ 10, ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17 (192), 5-ը հունիսի 2002/:
2 ՀՀ արտաքին գործերի նախարարության ծանոթություն. սույն փոփոխությունը կիրառելի չէ Կոնվենցիայի 31-րդ հոդվածի «ա» կետի նկատմամբ, քանի որ, հայերենի առանձնահատկություններից ելնելով, «և» շաղկապը արդեն իսկ արտահայտված է ստորակետով /էջ 11, ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17 (192), 5-ը հունիսի, 2002/: