«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
10 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 1998 թվականի N 83
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 186217940 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` կենտրոնական, մարզային, համայնքային, տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1, 2, 3, 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 10-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 10-ի N 83 որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ
NN
ը/կ Ծախսերի անվանումը Գումարը
(դրամ)
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 220000
այդ թվում՝
ա) կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակավոր հիմունքով աշխատողներ
(10 մարդx12000 դրամx1 ամիս) 120000
բ) պայմանագրային հիմունքով աշխատանքի հրավիրված մասնագետներին և կոնսուլտանտներին վճարումներ 100000
2. Աշխատավարձի վրաեկ 66400
3. Հրատարակչական, խմբագրական գործունեության ծախսեր 18000000
այդ թվում`
ա) ընտրողների ցուցակները լրացնելու համար բլանկների տպագրում 500000
բ) քվեաթերթիկների տպագրում 10000000
գ) ստորագրությունների հավաքման պաշտոնաթերթիկների տպագրում 2000000
դ) հիշեցման թերթիկների տպագրում 500000
ե) «ՀՀ Նախագահի ընտրությունների մասին» ՀՀ օրենքի տպագրում 5000000
4. Տպագրության համար անհրաժեշտ թղթի ձեռքբերման ծախսեր 16000000
5. Տրանսպորտային ծախսեր 8000000
6. Հաշվողական տեխնիկայի և կազմտեխնիկայի անհրաժեշտ պահեստանյութերի ձեռքբերման և շահագործման ծախսեր 1000000
7. Արտասահմանյան դիտորդների գործունեությունն ապահովելու ծախսեր 2500000
8. Քաղաքային, կառավարական, միջքաղաքային հեռախոսակապի ապահովման ծախսեր 5000000
9. Փոստ-հեռագրական ծախսեր 500000
10. Գործուղման ծախսեր 1000000
11. Գրասենյակային գույքի ձեռքբերման ծախսեր 50000
12. Կնիքների պատրաստման ծախսեր 5000000
13. Այլ ծախսեր 1000000
Ընդամենը 58336400
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար Շ. Կարամանուկյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 10-ի N 83 որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ
NN
ը/կ Ծախսերի անվանումը Գումարը
(դրամ)
1. Պայմանագրային հիմունքով աշխատանքի հրավիրված մասնագետ (1 մարդ x 1000 դրամ
x 1 ամիս) 10000
2. Աշխատավարձի վրաեկ 3100
3. Հրատարակչական ծախսեր 70000
4. Կապի ծառայության ծախսեր 50000
5. Գործուղման ծախսեր 50000
6. Տրանսպորտային ծախսեր 50000
7. Գրասենյակային ծախսեր 10000
Ընդամենը 243100
11 մարզային հանձնաժողով x 243100 դրամ 2674100
Քվեատուփերի պատրաստում (1597 տեղամաս x 12000 դրամ) 19164000
Ընդամենը 21838100
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար Շ. Կարամանուկյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 10-ի N 83 որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ
NN
ը/կ Ծախսերի անվանումը Գումարը
(դրամ)
1. Հանձնաժողովի նախագահի աշխատավարձ (2 x 8000 դրամ` 1 ամիս) 16000
2. Աշխատավարձի վրաեկ 5120
3. Կապի ծառայության ծախսեր 5000
4. Գործուղման ծախսեր 20000
5. Տրանսպորտային ծախսեր 20000
6. Գրասենյակային ծախսեր 5000
Ընդամենը 71120
931 համայնքային հանձնաժողով x 71120 դրամ 66212720
Ընտրողների ցուցակների մեքենագրում (2357480 ընտրող x 5 դրամ) 11787400
Ընդամենը 78000120
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 10-ի N 83 որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ
NN
ը/կ Ծախսերի անվանումը Գումարը
(դրամ)
1. Հանձնաժողովի նախագահի աշխատավարձ (8000 դրամ` 1 ամիս) 8000
2. Աշխատավարձի վրաեկ 2560
3. Կապի ծառայության ծախսեր 1000
4. Տրանսպորտային ծախսեր 5000
5. Գրասենյակային ծախսեր 1000
Ընդամենը 17560
1597 տեղամասային հանձնաժողով x 17560 դրամ 28043320
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյան