Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1752-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի «Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» N 1265-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պայմանագրով նախատեսված նախագծային ուսումնասիրությունների ծառայությունների ամբողջ ծավալով մատուցման վերջնաժամկետ է սահմանվում 2011 թվականի օգոստոսի 30-ը, իսկ աշխատանքային պայմանագրերի կնքման համար ծառայությունների (մրցույթների կազմակերպում, հայտերի գնահատում, աշխատանքային պայմանագրերի ստորագրության աջակցություն) մատուցման վերջնաժամկետ է սահմանվում մրցույթների արդյունքում աշխատանքային պայմանագրերի կնքումից հետո 30-օրյա ժամկետը: Ընդ որում, պայմանագրի ժամկետի երկարաձգման արդյունքում` 2009 թվականին չմատուցված ծառայությունների դիմաց կատարողի նկատմամբ չեն հաշվարկվում և գանձվում պայմանագրով նախատեսված տույժերը և տուգանքները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հունվարի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։