Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Կ. ԵՐԻՑՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2010 թվականի N 1185-Ա

Կ. ԵՐԻՑՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Կիմ Երիցյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

դեկտեմբերի 29-ի N 1185-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ առաջին

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

պետի տեղակալ

Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության

աշխատակազմի լեզվի պետական տեսչության պետ

Հ. Ղազանչյան - «Հայաստանի թատերական գործիչների միություն»

հասարակական կազմակերպության նախագահ

(համաձայնությամբ)

Հ. Գասպարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական

ինստիտուտի ռեկտոր (համաձայնությամբ)

Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»

ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Խանդիկյան - Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական

թատրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Լ. Երիցյան - Կ. Երիցյանի որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։