ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1755-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԷՆԴԵՄԻԿ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի արդյունագործական և էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունվարի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1755-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԷՆԴԵՄԻԿ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
1 2 3 4 5 6 7
NN
ը/կ Միջոցառման անվանումը Կատարման ենթակա միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատասխանատուն Համակատարողը Կատարման ժամկետը Ֆինանսավորման աղբյուրը
1. Սևանա լճում ձկների արդյունագործական պաշարների ուսումնասիրություն Սևանա լճում ձկների կենսաբանական չափանիշների որոշում և արդյունագործա-կան պաշարների գնահատում ՀՀ բնապահպանության
նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2011 թ. և շարունակական ՀՀ պետական բյուջե`
«Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություն-ներ» ծրագրի շրջանակներում
2. Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարների ուսումնասիրություն Սևանա լճում խեցգետնի կենսաբանական չափանիշների որոշում և արդյունագործա-կան պաշարների գնահատում ՀՀ բնապահպանության
նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2011 թ. և շարունակական
3. Ձկան պաշարների համալրում արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2011 թ. և շարունակական ՀՀ պետական բյուջե` ՄԺԾ-ի շրջանակներում իրականացվող ծրագիր
4. Սևանա լճում և ջրհավաք ավազանի գետերում էնդեմիկ ձկնատեսակների կենսաբանական հատկանիշների ուսումնասիրություն, բնական ձվադրավայրերի վիճակի հետազոտում` արգելավայրերի հիմնադրման հնարավորությունը պարզաբանելու նպատակով Սևանա լճում և ջրհավաք ավազանի գետերում ձկնատեսակների և խեցգետնի մասին առկա գիտական տեղեկատվության հավաքում, վերլուծություն, ամփոփում: Գետերում ձկների բնական ձվադրավայրերի վիճակի գնահատում, դրանց վերականգնման միջազգային փորձի ուսումնասիրում, արգելավայրերի ստեղծման հնա-րավորությունների բացահայտում ՀՀ բնապահպանության
նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2011 թ. և շարունակական միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում
5. Սևանա լճում և ջրհավաք ավազանի գետերում ձկների կերային բազայի որոշում Սևանա լճում և ջրհավաք ավազանի գետերում ձկների կերային բազայի (զոոպլանկտոն ու զոոբենթոս) որակական և քանակական զարգացման բացահայտում և արգասիքի որոշում ՀՀ բնապահպանության
նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2011 թ. և շարունակական միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում
6. Սևանա լճի ջրի որակի գնահատում` արժեքավոր և էնդեմիկ ձկնատե-սակների կենսապայմանների ապահովման նպատակով ջրի որակի փոփոխման մեխանիզմների և ազդող գործոնների բացահայտում ՀՀ բնապահպանության
նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) 2012 թ. և շարունակական միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում
7. ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի նիստի «Փոքր հիդրոէլեկտրա-կայանների զարգացման սխեմային հավա-նություն տալու մասին» N 3 արձանագրային որոշման 9-րդ կետի փոփոխություն Սևանա լճի ավազանում նոր ՓՀԷԿ-երի կառուցման բացառում` Սևանի լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակի բարելավման և ձկնաշխարհի վերականգնման համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ բնապահ-պանության
նախարարություն 2011 թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան