ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2011 թվականի N 34-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ 342 5 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 130 5 1
առանձնացված ստորաբաժանումներ`
գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն 13 - -
«Լիցենզավորման կենտրոն» գործակալություն 5 - -
նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին`
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն 194 2 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 70 2 -
տարածքային ստորաբաժանումներ 124 - -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունվարի 21
Երևան