Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11811011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 դեկտեմբերի 2010 թ.

ք. Երևան N 851-Ն 23 դեկտեմբերի 2010 թ.

ք. Երևան N 1730-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

1. Հաստատել 2011 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի`

Ըգ = Սթ x Սգ + Պգ, գործակիցները, հետևյալ չափերով.

Սգ` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը` 105775 դրամ,

Պգ` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը` 16708.0 հազ. դրամ:

2. Հաշվարկը կատարելիս` կիրառել լրացուցիչ գործակիցներ բարձր լեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.2 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.02 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար` 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար` 1.15 գործակցով:

3. Որպես հաստատության սովորողների թիվ` Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը:

ՀՀ ֆինանսների նախարար

Վ. Գաբրիելյան ՀՀ կրթության և գիտության նախարար

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։