Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան

2 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 1998 թվականի N 130

քաղ. Երևան

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» բժշկական քոլեջին փորձարարության կարգով, վճարովի հիմունքներով` բարձրագույն կրթությամբ բակալավրի աստիճանով բուժքույրերի պատրաստումը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ փորձարարության արդյունքների հիման վրա մինչև 1998 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 2-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։