Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011070

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 դեկտեմբերի 2010 թ. թիվ 344-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը որպես Երաշխավորման ֆոնդի միջոցների ներդրման առաջնային չափանիշ է դիտարկում տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունը: Ընդ որում, Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխումը համարվում է անվտանգ և իրացվելի, եթե դրանք տեղաբաշխվել են հետևյալ սահմանաչափերով.

Ֆինանսական ակտիվների տեսակը Առավելագույն սահմանաչափը երաշխավորման ֆոնդի միջոցներում բոլոր սուբյեկտներով Առավելագույն սահմանաչափը երաշխավորման ֆոնդի միջոցներում մեկ սուբյեկտով

1. Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր 100 % 100 %

2. Կենտրոնական բանկում բացված հաշիվ դրամային 100 % 100 %

արտարժութային 0,1 % 0,1 %

3. Կենտրոնական բանկի թողարկած կամ երաշխավորված արժեթղթեր 100 % 100 %

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի բանկային ավանդներ և (կամ) նրանց կողմից բացված բանկային հաշիվներ դրամային 100 % 20 %

արտարժութային 0,1 % 0,1 %

5. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ 3 % 3 %

6. Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) Կենտրոնական բանկերի թողարկած կամ երաշխավորված արժեթղթեր 0,1 % 0,1 %

7. Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի թողարկած կամ երաշխավորված արժեթղթեր 0,1 % 0,1 %

8. Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերի կողմից ներգրավվող բանկային ավանդներ և (կամ) նրանց կողմից բացված բանկային հաշիվներ 0,1 % 0,1 %

9. Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմամբ՝ այլ ֆինանսական ակտիվներ 0,1 % 0,1 %

2. Սույն որոշման 1-ին կետի 6-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերի իմաստով միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ է համարվում Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից տրված «Ա+» և ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից տրված «Ա1» և ավելի բարձր կամ ԱՄ Բեստ վարկանշային կազմակերպության կողմից տրված «Ա» և ավելի բարձր վարկանիշը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի «Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման անվտանգության և իրացվելիության չափանիշները սահմանելու մասին» թիվ 149-Ն որոշումը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2010 թ. դեկտեմբերի 24

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։