ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2011 թվականի N 101-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. փետրվարի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
փետրվարի 11-ի N 101-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 15-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գևորգյան
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Մարգարյան
- ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Աշոտյան
- ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Պետրոսյան
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Հ. Պողոսյան
- ՀՀ մշակույթի նախարար
Պ. Սաֆարյան
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Կ. Առաքելյան
- Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)
Կ. Կարապետյան
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Ղահրամանյան
- ՀՀ Արմավիրի մարզպետ
Ա. Ղուլարյան
- ՀՀ Տավուշի մարզպետ
Ա. Նալբանդյան
- Ալավերդու քաղաքապետ (համաձայնությամբ)
Վ. Գևորգյան
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Գիլոյան
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Շ. Դոյդոյան
- «Ինֆորմացիոն ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Է. Երիցյան
- «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան
- «Հայաստանի ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Խաչատրյան
- «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Մարգարյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան