Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 302 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան

12 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 1998 թվականի N 172

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 302 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային, Տոլորսի, Ախլաթյանի, Շվանիձորի, Կարճևանի, Ալդարայի գյուղական համայնքների ավագանիների համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության համակարգի ձեռնարկությունների ոռոգման համակարգերից համայնքի սեփականության գույքը տարանջատելու և համայնքներին հանձնելու մասին» N 302 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 8 հավելվածի ցանկից հանել`

ա) 2-րդ կետից` առաջին տողը.

բ) 7-րդ կետից` երրորդ տողը.

գ) 51-րդ կետից` երրորդ տողը.

դ) 58-րդ կետից` երրորդ տողը.

ե) 62-րդ կետից` երկրորդ տողը.

զ) 63-րդ կետից` երրորդ տողը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 12-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։