ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2011 թվականի N 105-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների:
2. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով համալսարանի շենքում տեղակայված Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հայ-հնդկական ուսումնական կենտրոնի տարածքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 50000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. փետրվարի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
փետրվարի 3-ի N 105-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս
տարի
1 2 3 4 5 6 7 8
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (50000.0) (50000.0) (50000.0) (50000.0)
այդ թվում`
06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (50000.0) (50000.0) (50000.0) (50000.0)
այդ թվում`
01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (50000.0) (50000.0) (50000.0) (50000.0)
17. Համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ (50000.0) (50000.0) (50000.0) (50000.0)
ՀՀ կրթության և գիտության նախարարություն (50000.0) (50000.0) (50000.0) (50000.0)
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին (50000.0) (50000.0) (50000.0) (50000.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 50000.0 50000.0 50000.0 50000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 50000.0 50000.0 50000.0 50000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 50000.0 50000.0 50000.0 50000.0
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 50000.0 50000.0 50000.0 50000.0
ՀՀ կառավարություն 50000.0 50000.0 50000.0 50000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
փետրվարի 3-ի N 105-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման N 10 հավելվածուՄ ԿԱՏԱՐՎՈՂ լրացումներԸ
Գնման առարկայի
Գումարը
(հազ. դրամ) (ավելացումները նշված են դրական նշանով)
անվանումը չափի միավորը քանակը գնման ձևը
1 2 3 4 7
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 50000.0
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 50000.0
«Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքում տեղակայված Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հայ-հնդկական ուսումնական կենտրոնի տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացում 50000.0
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 50000.0
Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում դրամ 1 բաց ընթացակարգ 50000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
փետրվարի 3-ի N 105-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչները Ոչ ֆինանսական ցուցանիշները Ֆինանսական ցուցանիշները
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը`
Ը003 ԱԾ01 Համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ
Նկարագրությունը` Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկում և համակարգչային սարքավորումների պահպանում
Քանակական Դպրոցների թիվը (256.0)
Որակական Մշակված չէ
Ժամկետայնության Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x x x x (50000.0) (50000.0) (50000.0) (50000.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը003 Հանրակրթության օժանդակության ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական ուսուցման որակի, մատչելիության և տնտեսության արդի պահանջներին համապատասխանության բարելավում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ
1.4. Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական
կազմակերպություններում Ծրագրային դասիչը Անվանումը`
Ս004 ԵԿ01 Ներդրումներ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ում
Նկարագրությունը` Ներդրումներ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքում տեղակայված Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հայ-հնդկական ուսումնական կենտրոնի տարածքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով
Ծախսերը (հազ. դրամ) x x x x 50000.0 50000.0 50000.0 50000.0
Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը
«Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ
Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա
Քանակական, որակական, ժամկետայնության և
այլ չափորոշիչների փոփոխության վրա Մշակված չի
Ծախսային արդյունավետության բարելավման վրա
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը008 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի վերանորոգված տարածք
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան