Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1947 թվականի նոյեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրված «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիան (կից վերապահումով)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՈ-915 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան

10 փետրվարի 2011 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-255-Ն

Հայաստանի Հանրապետության վերապահումը «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիայի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է. որ Կոնվենցիայի Հոդված VI 20-րդ բաժնի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։