Հոդված 9
Հոդված 9.
Օրենսգրքի 35 հոդվածում`
ա) 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից նշանակված մեկական անդամից, եթե նրանք ներկայացրել են համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ և իրենց առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում` առնվազն 30 հազար վավեր ստորագրություններ:
Եթե գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների դաշինքը համամասնական ընտրակարգով ընտրություններին կուսակցությունների նույն կազմով (դաշինքով) մասնակցելու հայտ չի ներկայացրել, ապա սույն ենթակետով կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու այդ կուսակցությունների դաշինքին վերապահված իրավունքից օգտվում է դաշինքի կազմից այն կուսակցությունը, որին երաշխավորում է դաշինքի (խմբակցության) նախագահը.».
բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Եթե գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու առանձին հայտ է ներկայացրել, ապա նա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում անդամ կարող է նշանակել սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով:
Եթե սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված իրավունքից օգտվող կուսակցությունը համամասնական ընտրակարգով Ազգային Ժողովի ընտրություններում դաշինքի մեջ է մտնում այլ կուսակցության հետ, ապա նա պահպանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու` սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված իր իրավունքը:»: