Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 20

. Օրենսգրքի 102 հոդվածի բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, եթե`

1) սույն օրենսգրքով սահմանված կարգով ստուգման արդյունքում կուսակցության ցուցակի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում վավեր ստորագրությունների թիվը պակաս է 30 հազարից.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցումը, եթե`

1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը կեղծված են:

Կուսակցության ընտրական ցուցակում գտնվող անձի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

3. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) կուսակցության ընտրական ցուցակի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

5. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համարվում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից:

6. Կուսակցության ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում ընտրական գրավը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում եղած միջոցները, փոխանցվում են պետական բյուջե:

7. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում գտնվող անձի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

8. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, այն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան:

9. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա կուսակցության ցուցակը կամ դրանում ներառված քաղաքացին ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։