Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-03-17-ից մինչև 1999-10-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-10-31Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան

17 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 1998 թվականի N 182

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 3-րդ կետում «150» թիվը փոխարինել «152» թվով.

բ) որոշմամբ հաստատված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 56 կետով.

«56. Քաջարանի թաղ. Քաջարան»:

2. Սյունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Քաջարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինն ապահովել համապատասխան տարածքով և գույքով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 17-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։