«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 50811075
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
19 հունվարի 2011 թ.
ք. Կապան N 4-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.5 կետի ա/ ենթակետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» թիվ 1505-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետի, որոշում եմ`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցամատյանի (հաշվառման գրքի) ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցամատյանի (հաշվառման գրքի) վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին. ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
Մարզպետ ՝ Ս. Խաչատրյան
Հավելված 1
ՀՀ Սյունիքի մարզպետի
2011 թվականի հունվարի 19-ի
թիվ 4-Ն որոշման
Ձ ԵՎ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցամատյանի (հաշվառման գրքի)
Պայմանագրի հաշվառման համարը Պայմանագրի կնքման տարին, ամիսը, օրը և գրանցման համարը Պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան ու համարը /իրավաբանական անձի դեպքում իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գործունեության իրականացման վայրը Պայմանագրի առարկան Պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը Ծանոթություն
1.
2.
3.
4.
5.
Աշխատակազմի ղեկավար` Ռ. Ղազարյան
Հավելված 2
ՀՀ Սյունիքի մարզպետի
2011 թվականի հունվարի 19-ի
թիվ 4-Ն որոշման
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցամատյանի (հաշվառման գրքի) վարման
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի /այսուհետ՝ պայմանագրեր/ հաշվառման և գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:
2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցամատյանում համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:
3. Հաշվառումը կատարվում է, իսկ գրանցամատյանը լրացվում է ըստ սահմանված սյունակների հետևյալ ձևով`
1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման հերթական համարը.
2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման տարին, ամիսը, օրը և գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրի հաշվառման և գրանցամատյանի վարման աշխատանքները իրականացնում է իրավաբանական բաժինը, որը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի գրանցման յուրաքանչյուր համարի հետ լրացնել տարբերակող տառեր կամ թվեր` դրանք առանձնացնելով գծիկներով (օրինակ` Ա-1, Ա-2 և այլ).
3) 3-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գործունեության իրականացման վայրը.
4) 4-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան.
5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետը լրանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը (օրինակ` 2011.01.01. մինչև 2012.01.01.).
6) 6-րդ սյունակում նշվում են գրանցամատյանի (հաշվառման գրքի) մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանների փոփոխման, պայմանագրի դադարեցման և այլ տեղեկություններ։
Աշխատակազմի ղեկավար` Ռ. Ղազարյան